Սենսացիոն բացահայտում. Լոռու մարզպետի կենսագրության «ջնջված» էջերն ու ճակատի դաջվածքը

Դեռ 6 ամիս էր, ինչ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնի էր անցել ու արդեն հասցրել էր քննադատությունների արժանանալ՝ իր թերացումների ու սխալ աշխատանքի համար: Թեև, նրա պարագայում, սխալ աշխատանք ասվածը հարաբերական է, քանի որ նա ընդհանրապես չի պատկերացնում, թե որտեղ է և ինչ գործառույթներ են իրեն վերապահված՝ որպես մարզպետ

Համենայն դեպս, Անդրեյ Ղուկասյանի հարցազրույցներից մեկը, ցույց տվեց, որ նա իր տեղում չէ: Այդ հարցազրույցի ժամանակ կատարած ու չկատարած աշխատանքների մասին հարցերին պատասխանելիս՝ այնպիսի տպավորություն էր, որ Ղուկասյանն իրավապահ մարմին է ու պատմում է, թե ում դատի տվեց, ով ումից ինչքան տարավ ու ում պատժեց… ո՛չ մի խոսք գյուղատնտեսությունից, վար ու ցանքսից և ընդհանրապես, մարզի տնտեսական խնդիրներից: Իսկ կրթական համակարգի մասին խոսելիս, նա անդրադառնում էր ո՛չ թե կրթական խնդիրներին, այլ նրան, թե որ տնօրենը, ում ինչքանով աշխատանքի ընդունեց և էլի նման կեղտոտ գործարքներ արեց…

Մյուս կողմից էլ, ըստ շրջանառվող լուրերի, այսօր Անդրեյ Ղուկասյանն ինքն է տեռորի ենթարկում ու ճնշումներ գործադրում տնօրենների վրա, թեև ինքը դա անվանում է ո՛չ թե տեռոր, այլ վերահսկում…

Ինչևէ… Երևի ատամնաբույժ Ղուկասյան Անդրեյին պետք էր մարզպետ դառնալ ո՛չ թե մարզը զարգացնելու, այլ զուտ նրա համար, որ իր տակ աթոռ ունենար, որպեսզի հանգիստ կարողանա մատ թափ տալ սրա ու նրա վրա, խաղալիքն իր ձեռքից խլած երեխայի չարախնդությամբ հիշեցնի, որ արդեն իրենն է իշխանությունն ու ճնշումներ գործադրի, իսկ թերություններն էլ իր ճակատին բացեիբաց ասողին սպառնա դատարանով…

Պատահական չէր, որ իրեն դեռ երեխայի կարգավիճակում զգացող ու մանկական առարկություններ անող Անդրեյ, այսօր իր արշինով չափեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահին՝ Գագիկ Ծառուկյանին, նրան անվանելով լավ խաղաղալիք ունեցող երեխա, որի հետ բոլորը ընկերություն են անում խաղալիքը խլելու համար։

Սա է Լոռու չափահաս մարզպետ Ղուկասյանի տրամաբանությունն ու մտահորիզոնը, քանի որ նա ինքը տարիներ շարունակ վազել է խաղալիքների հետևից՝ ուրանալով իր ես-ն ու մնալով անափահասության շրջանում։

Այսօր նա փորձելով ցեխ շպրտել կայացած ու տարիների համբավ ունեցող կուսակցության և նրա նախագահի վրա, միայն իր պացիենտների շրջանում հայտնի մարզպետը ստիպեց դարձյալ էքսկուրս կատարել իր անցած ճանապարհի վրայով։

Ղուկասյանի կենսագրության պաշտոնական տարբերակում նրա քաղաքական գործունեությունն սկսվում է 2017 թվականից: Ըստ այդ պաշտոնականի՝ նա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու՝ Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում:

Բայց այստեղ այնքան էլ բախտը չի բերել, իսկ իշխանափոխությունից հետո, կամ ինչպես իմքայլականերն են սիրում ասել՝ «թավշյա, սիրո ու հանդուրժողականության ոչ բռնի հեղափոխությունից» հետո, Ղուկասյանը սիրով ներխուժում է մարզպետարան՝ փոխմարզպետի կարգավիճակում… մեծ էր նրա հիասթափությունը, երբ նա սենյակը դատարկ գտավ:

Շատերը գուցե հիշեն նրա աթոռակռիվը: Ղուկասյանն այնքան էր «նեղվել» իր ժառանգություն ստացած դատարկ սենյակից, որ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր լուսանկար՝ չոր աթոռի վրա նստած…

Բայց պարզվում է՝ սա դոկտոր Ղուկասյանի կյանքում աթոռ պահանջելու միակ դեպքը չէր:

Որքան էլ Ղուկասյանը ցանկանա փակել իր նախկին կուսակցական էջերն ու աթոռատենչ քաղաքական անցյալը, այնուամենայնիվ, այն ջրի երես է դուրս եկել: Հավանաբար, իր գործից այնքան էլ գլուխ չհանող Ղուկասյանը չի իմացել, կամ չի պատկերացրել, որ ինչ-որ մեկը, գուցե «դավադրաբար» արխիվացրել է նրա հետ կապված փաստաթղթերը:

Ամեն դեպքում՝ այդպիսի մի փաստաթուղթ հայտնվել էր loritv.am-ի ձեռքում: Լրատվամիջոցը չէր հապաղել այն հրապարակել: Փաստաթուղթը պարզորոշ խոսում է այն մասին, որ Ղուկասյանը մինչ ՔՊ շարքերն անցնելը՝ եղել է «Հայ հեղափոխական դաշնակցության» անդամ: Նույն աղբյուրի համաձայն, նա 2007-ից է սկսել իր քաղաքական գործունեությունը՝ անդամակցելելով ՀՅԴ-ին:

Եթե լավ մտաբերենք անցյալը, ապա կհիշենք, որ դա ՀՅԴ-ի համար «չալաղաջ» ժամանակաշրջան էր, երբ Դաշնակցությունն իշխանության մաս էր կազմում:

Թե ինչ հույսեր է կապել այս անդամակցության հետ Անդրեյ Ղուկասյանը՝ կարելի է ենթադրել: Հարկ է նկատել սակայն, որ քաղաքական այս էջը նրա կենսագրության մեջ ջնջված է՝ պարզապես չկա:

Մինչդեռ կա 2016 թվականին գրված նրա դիմումը, որը նրա կամքին հակառակ, պահպանվել ու հասել է «մեր օրերը»: ՀՅԴ-ից դուրս գալու դիմումը գրելիս՝ Ղուկասյանն արդեն վաղուց ՔՊ-ական էր… բայց, որ ամենաէականն է՝ այդ ժամանակ ՀՅԴ-ն այլևս իշխանության մաս չէր կազմում: Այսինքն՝ Ղուկասյանն այլևս մեծ հույսեր չէր կարող կապել ՀՅԴ անադմակցության հետ:

Իսկ քանի դեռ Ղուկասյանի կողմից մեկնաբանություններ չկան, ապա կարելի է արձանագրել, որ շատ ու շատ հին ու նոր կուսակցականների նման՝ քաղաքացի Ղուկասյանն էլ ո՛չ թե գաղափարակից ու արմատական է, այլ սովորական աթոռակից ու առթոռապաշտ չինովնիկ…

Արմինե Մկրտումյան

loading...

Be the first to comment on "Սենսացիոն բացահայտում. Լոռու մարզպետի կենսագրության «ջնջված» էջերն ու ճակատի դաջվածքը"

Leave a comment

Your email address will not be published.


*