Առավոտյան ընթերցելով այս աղոթքը մեկ անգամ, կհամոզվեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը

Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ զրուցելու, աղոթելու: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ առանց աղոթքի հոգևոր կյանքը թոշնում է, ծարավում ու մեռնում:

Նույնիսկ բազում հոգսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել:

Եթե անհնար է եկեղեցի գնալ, կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մարմնի դիրքը, որքան սրտի տրամադրվածությունը: Շատերի համար աղոթքի արգելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը:

Անդադար աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք

Տե՛ր, եթե շրթներս բացես,
բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17):
Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ
և Աստված իմ, և օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը, որ պահեցիրայս գիշեր Քո անարժան ու մեղավոր
ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝
խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ
արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:
Ամեն:

Everyone who loves and believes in God needs to talk to God and pray. St. Hovhan Voskeberan says that without prayer, the soul’s life dies, thirsts and dies

Be the first to comment on "Առավոտյան ընթերցելով այս աղոթքը մեկ անգամ, կհամոզվեք, թե ինչպես է փոխվում ձեր կյանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*