ՇՏԱՊ. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ, նման բան չի եղել մինչ օրս..ձերբակալել են բոլորիս հայտնի….

2020թ. հունիսի 21-ին «Հեղափոխության պահապաններ» խմբի անդամ Հայկ Ստեփանյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցում մի խումբ անձինք ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել իրեն

՝ հայհոյանքներ հնչեցնելով իր և ՀՀ Վարչապետի հասցեին, միաժամանակ վնասելով իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի հատման վայրում հայտնաբերվել է 2 մահակ: Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 22-ին ՀՀ քննչական

կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնին ինքնակամ ներկայացել են 2 քաղաքացի՝ ծնված 1989 և 1990թթ., և հարցաքննվել:

Վերջիններս ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ,

կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Be the first to comment on "ՇՏԱՊ. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ, նման բան չի եղել մինչ օրս..ձերբակալել են բոլորիս հայտնի…."

Leave a comment

Your email address will not be published.


*