Ծանոթացել էի մի տղամարդու հետ, մի օր էլ իր տուն հրավիրեց, սակայն երբ մտա ներս, սարսափահար փախա նույն վայրկյանին

Էդգարը վատ մարդ չէր։ Ճարտարապետ էր, հետաքրքիր զրուցակից էր, աշխատող ու ազնիվ մարդ էր։ Երբեք չէր խախտի ոչ մի օրենք, կարգապահ էր ու սիրալիր։

Բայց Էդգարն ուներ մի խնդիր՝ միայնակ էր։ Իսկ ընկերուհի, հետագայում էլ՝ կին ունենալու մասին նա շատ էր երազում։ Որ կարողանա հետը սրճարան գնալ, գրքեր քննարկել, լավ ժամանակ անցկացնել։

Երբեմն մեր ճարտարապետը գնում էր ժամադրությունների, բայց դրանք բոլորն անհաջողությամբ էին ավարտվում։ Հիմնականում բոլոր կանանց Էդգարից միայն գումար էր պետք, միայն ուզում էին չարաշահել նրա բարությունն ու առատաձեռնությունը։ Մի աղջիկ նույնիսկ առաջարկել էր միասին գնալ Վրաստան՝ հանգստի, բայց միայն թե Էդգարի հաշվին։ Մի կին էլ հենց առաջին հանդիպման ժամանակ խնդրել էր խանութից նվեր գնել ու գյուղ գնալ Էդգարի մեքենայով՝ իր մոր ծննդյան օրը շնորհավորելու։ Սակայն  հանդիպումների նման զարգացումներ Էդգարին բոլորովին դուր չէին գալիս։

Մի գեղեցիկ օր նրանց մոտ աշխատանքի նոր հաշվապահի ընդունեցին։ Նրա հետ ավելի մտերիմ ծանոթացավ ընկերս խնջույքի ժամանակ։ Պարզվեց, որ Անին տնարար, խելացի աղջիկ է․ կարաոկեներ չէր գնում, ձեռքն ընկած ամեն կոպեկով հագուստի խանութ չէր վազում, աշխատանքից հետո տուն էր շտապում, գրքեր էր կարդում։

Էդգարը Անիին հրավիրեց ժամադրության։ Եվ երեկոն հիանալի անցավ։ Հետո հաջորդեց մյուս հանդիպումը, և այդպես շարունակ։ Կարծես դե սիրավեպ էր սկսվում։ Էդգարը վստահ է, որ Անին իր ապագա կինն է։

Ի վերջո ճարտարապետ ընկերս Անիին հրավիրեց իր տուն, որ ցույց տա վաղուց խոստացված գրքերի հավաքածուն, աղջիկն էլ մեծ հաճույքով համաձայնվեց։ Երիտասարդները միասին հասան շենքի մոտ․ սպասվող դժբախտության անգամ նշույլը չկար։ Բայց հենց Էդգարի տան դուռը բացվեց, Անիի դեմքը կտրուկ փոխվեց։

Տղամարդը լարվեց, բայց հետ չկանգնեց պլանից։ Մուսային հրավիրեց խոհանոց։ Վերջինս նստեց աթոռի անկյունին, իսկ երբ Էդգարը իր եփած սուրճից հյուրասիրեց, նա երկու կում խմեց, իսկ հետո հիշեց, որ շատ կարևոր գործեր ունի ու տնից դուրս վազեց։

Էդգարը հասկանում էր, որ մի բան այն չէ։ Երեկոյան նա Անիից հաղորդագրություն ստացավ․․․

Անին գրել էր, որ նման բարդակն իր համար անընդունելի է, և երևի ավելի լավ կլինի, եթե իրենք դադարեն հանդիպել։

Միայն այդ ժամանակ Էդգարը նայեց շուրջը․ ամենուր տեսավ աղբ, թափթփված հագուստ, անկյուններում փոշու կույտեր, լիքը մոխրամաններ, կեղտոտ սառնարան, չլվացած ափսեներ լվացարանի մեջ․․․ Եվ ինչպե՞ս ինքը նախկինում չէր նկատել այդ ամենը․․․

Արդյո՞ք Անին ճիշտ վարվեց թե ոչ, և դուք ի՞նչ կանեիք նրա փոխարեն։

Be the first to comment on "Ծանոթացել էի մի տղամարդու հետ, մի օր էլ իր տուն հրավիրեց, սակայն երբ մտա ներս, սարսափահար փախա նույն վայրկյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*