Ազատվել բորբոքումից, անեմիայից, դիաբետից, գաստրիտից և այլ 25 հիվանդություններից կօգնի այս հզոր խոտաբույսը

Եղինջն ունի լայն կիրառում ժողովրդական բժշկության մեջ։ Սա հրաշալի միջոց է արյունը մաքրելու, մազաթափությունից ազատվելու, ռևմատիզմի, տուբերկուլյոզի, հոդերի հիվանդությունների, երիկամներում քարերի, անեմիայի, անքնության դեպքում։  Եղինջը նպաստում է սրտանոթային համակարգի և ընդհանուր օրգանիզմի առողջացմանը։

Եղինջը հարուստ է սպիտակուցներով, ճարպերով, կալցիումով, երկաթով, վիտամիններով։

Եղինջի թուրմով կարող եք լվանալ մազերը՝ շամպունն օգտագործելուց հետո․ այդպես կնպաստեք դրանց ամրացմանն ու կկանխարգելեք մազաթափությունը։

Եղինջով թեյ՝ անեմիայի դեմ

  • 1թ․գ․ եղինջի տերևների վրա 1 բաժակ եռման ջուր լցնել և թրմել 5 րոպե։
  • Քամել և օրվա ընթացքում խմել փոքր կումերով հետևյալ կերպ․ առաջին օրը՝ 1 բաժակ թեյ, երկրորդ օրը՝ 2 բաժակ, երրորդ օրը՝ 3 բաժակ։ Հաջորդ 7 օրվա ընթացքում՝ օրական 3 բաժակ։
  • Դրանից հետո քանակն աստիճանաբար նվազեցնել։ Կուրսից հետո 2 շաբաթ դադար տալ և կրկնել նույն սխեմայով։
  • Արյան ցուցանիշների կարգավորումից հետո խմել օրական 1 բաժակ թեյ։

Արյան մեջ շաքարը նվազեցնելու համար
2 ճ․գ․ չորացրած եղինջը խառնել 1 բաժակ տաք մածունի հետ և ընդունել ուտելուց առաջ։

Բուժման կուրսը 2 շաբաթ է, 10 օր դադարից հետո կարող եք կրկնել կուրսը։

Եղինջի սերմերով բուժում

  • 1/2 մածուն
  • 1-2ճ․գ․ եղինջի սերմ

Սերմերը լցնել մածունի մեջ և թողնել 20 րոպե։ Ընդունել օրվա ընթացքում։ Արյան ցուցանիշների լավացման համար անհրաժեշտ է միջոցի երկարատև ընդունում։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

loading...

Be the first to comment on "Ազատվել բորբոքումից, անեմիայից, դիաբետից, գաստրիտից և այլ 25 հիվանդություններից կօգնի այս հզոր խոտաբույսը"

Leave a comment

Your email address will not be published.


*