Փորձառու բժիշկ. Որպեսզի ավելի շատ օգուտ բերես ուղղակի ստեղծիր… Սունկ, հազ, բորբոքում ամբողջը կանցնի

Այս անուշաբույր համեմունքը մենք օգտագործում ենք խոհանոցում: Այն հավելում ենք թթուների մեջ, օգտագործում ենք հյութերի, խմիչքների մեջ որպես բուրմունք: Բայց սա ամենը չէ: Մեխակը կարելի է օգտագործել բուժական նպատակներով:

Մեխակի օգտակար հատկությունները

Մեխակը հարուստ է սնուցող նյութերով, որոնք անհավատալիորեն օգտակար են: Այն ունի հակաբորբոքային, հակասնկային, մանրէասպան, ցավազրկող հատկություններ: Մեխակի մեջ կան այնպիսի հանքանյութեր, ինչպիսին են երկաթը, մանգանը, կալիումը, սելենը, մագնեզիումը, վիտամիններ՝ A, C , K  և բետտա –կարոտին:

Տեսնենք՝ ինչպե՞ս կարելի է օգտագործել մեխակը:

Մեխակի օգտագործման ձևեր

Անալգետիկ և հակասեպտիկ

Մեխակը անցկացնում է ատամնացավը, լնդերի և կոկորդի բորբոքումը: Դրա համար պետք է մեխակի մի քանի հատիկ լցնել եռացող ջրի մեջ, թողնել սառչի: Այս թուրմով կարող ենք ողողել բերանը: Այս նպատակով կարելի է օգտագործել նաև մեխակի յուղը, քսելով այն լնդերին և ատամներին: Մեխակը օգնում է նաև վերքերի և այրվածքների դեպքում:

Արյան շրջանառություն:

Մեխակը հիանալի մաքրում է արյունը, տոքսիկ նյութերից և լավացնում է արյան շրջանառությունը: Բացի այդ նա բարձրացնում է իմունիտետը(դրա համար պետք է  այն ընդունել թեյի տեսքով):

1լ ջրին ավելացրու 1 թ գդալ  մեխակ և  եռացրու տասը րոպե: Ընդունել այն օրվա մեջ 3 բաժակից ոչ ավել:

Խորխի հեռացում:

Այս թեյը օգնում է նաև  հազի դեմ: Մեխակն ունի խորխաբեր հատկություն, նվազեցնում է խորխի  քանակը թոքերում:

Արագացնում է նյութափոխանակությունը

Մեխակը նպաստում է նյութափոխանակությանը, մեծացնում է թքի և այն հեղուկի քանակությունը, դրանով իսկ օգնելով ճարպի արագ հալեցմանը:

Պրոֆիլակտիկ միջոց:

Համաճարակի ժամանակ բերանումդ պահիր մեխակի 2 կտոր, դա քեզ կօգնի խուսափել վարակից և կարգավորել իմունիտետը:

Մարսողության կարգավորում:

Մեխակը կարգավորում է մարսողությունը, քանի որ մեծացնում է մարսողական ֆերմենտների սեկրեցիան: Օգնում է ազատվել սրտխառնոցից, փորկապությունից և  աղիքների  անհարմարությունից:

Օգնում է  բուժել խոցը: Դրա համար պետք է  օգտագործել յուղը: 1 ճ.գ յուղը խառնել 1 բաժակ տաք ջրին և ընդունել օրը 3 անգամ մեկ ամիս:

Վահանաձև գեղձ:

Շատ օգտակար է մեխակը նաև վահանաձև գեղձի համար: Այն ծառայում է որպես պրոֆիլակտիկ միջոց հիպոթերիոզի և հիպերթերիոզի  ժամանակ: Ուղղակի պետք է օգտագործել թեյի ձևով:

Դաշտանի կարգավորման դեպքում:

Մեխակը օգնում է կանանց դաշտանի ուշացման ժամանակ: Պետք է  պատրաստել օգտակար թուրմ: 500 մլ  եռացող ջրի մեջ գցել 7-8 սոխի թաղանթներ, 2 թ.գ  մեխակ: Եռացնել 10 րոպե, թրմել, ավելացնել 2 թ.գ  խնձորի քացախ: Ընդունել 150 մլ ուտելուց կես ժամ առաջ:

Համենայնդեպս հարկավոր է դիմել բժշկի: Հիշիր այն չի կարելի հղի կանանց:

Սնկեր:

Մեխակի յուղը քսել մատներին և մազերին: Այն օգնում է նաև եղունգների ամրացմանը:

Անքնություն:

Այդ հաճույքը օգնում է լուծել քնի հետ խնդիրը:

Շուտ քնելու համար մեխակով փոքրիկ պարկը դիր գլխավերևում: Բայց սա այն դեպքում, եթե  մեխակի բույրը քեզ չի  գրգռում:

Դժվար է  հավատալ, որ այս հասարակ միջոցը ունի այսքան օգտակար հատկություններ: Բայց իրականում, սա դեռ ողջ բուժական միջոցները չեն:

Մեխակը դեռ  շատ գաղտնիքներ ունի:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մեխակը կարող է  պայքարել ուռուցքների դեմ: Այնպես որ թեյ խմելուց մի մոռացիր ավելացնել  մի փոքր մեխակ:

loading...

Be the first to comment on "Փորձառու բժիշկ. Որպեսզի ավելի շատ օգուտ բերես ուղղակի ստեղծիր… Սունկ, հազ, բորբոքում ամբողջը կանցնի"

Leave a comment

Your email address will not be published.


*