«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե որևէ բան խնդրեք Հորից իմ անունով, նա կտա ձեզ». Աղոթք ուղղված Տեր Հիսուս Քրիստոսին

«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե որևէ բան խնդրեք Հորից իմ անունով, նա կտա ձեզ»։

Մենք պետք է աղոթենք Աստծուն Հիսուսի անունով, որովհետև դա Աստծու հավանությունն ունեցող միակ ճանապարհն է, որով կարող ենք մոտենալ նրան։ Աղոթելով Հիսուսի անունով մենք դրանով ցույց ենք տալիս, որ գնահատում ենք Հիսուսի վախճանը որպես Աստծու կողմից տրված փրկություն։

Գիտակցում ենք Հիսուսի առանձնահատուկ դերը որպես Հաշտարար Աստծու և մարդկանց միջև, հարգում ենք Հիսուսի ծառայությունը որպես Քահանայապետ, որը կարող է օգնել մեզ դրական անուն ունենալու Աստծու մոտ։

Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ, Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, որովհետև մեղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ:

Օգնության հասիր կործանվածիս և փրկիր մեղքից բռնվածիս, որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկիր ինձ, Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս, Աստված իմ.

մեղքով աղտեղվածիս մաքրիր, Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին, Աստված իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամ արարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն։

Be the first to comment on "«Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե որևէ բան խնդրեք Հորից իմ անունով, նա կտա ձեզ». Աղոթք ուղղված Տեր Հիսուս Քրիստոսին"

Leave a comment

Your email address will not be published.


*