ՎԵՐՋԱՊԵՍ. Տիգրան Ավինյաը պաշտոնապես հայտարարեց, թե երբ կբացվի…

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հուլիսի 29-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում զբոսաշրջության համար այլ երկիր մեկնելու հնարավորություն չի լինի։

Քանի որ օգոստոսի 12-ին Հայաստանում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը․ ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարման տարբերակները քննարկվում են, թե ինչպիսին կլինի որոշումը՝ կախված է առաջիկայում սպասվող համաճարակաբանական պատկերից։

«Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը»,-ասաց պարետը։ Նա նշեց, որ համավարակի կառավարման պլան է մշակվում, և հաշվի առնելով այն փաստը, որ այժմ համավարակի համեմատաբար կայուն վիճակ է՝ քննարկվում է դեռևս սահմանափակված մի շարք ոլորտները վերաբացելու հնարավորությունն

ու դրանց հետ կապված կանոնները։ «2020-21 թվականի ուսումնական տարվան ընդառաջ մշակման փուլում են կրթության ոլորտի, այդ թվում մանկապարտեզների, դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների, բուհերի և ոչ ֆոռմալ կրթության մասով կառավարման պլանները, սրանց միջոցով պարզ կդառնա, թե երկրում համաճարակային

տարբեր իրավիճակներում ինչպե՞ս, ի՞նչ մոդելներով պետք է գործի կրթական բնգավառն ու ինչպիսի կանոններ պետք է ընդունվեն ու որդեգրվեն տարվեր կրթական հաստատությունների կողմից»,-ասաց Տիգրան Ավինյանը։

loading...

Be the first to comment on "ՎԵՐՋԱՊԵՍ. Տիգրան Ավինյաը պաշտոնապես հայտարարեց, թե երբ կբացվի…"

Leave a comment

Your email address will not be published.


*