Փաշինյա՛ն Նիկոլ, դե քեզ տեսնենք. չեղարկի՛ր Արտակարգ դրությունը և Խաչիկ Ասրյանին զուգահեռ միտինգ կազմակերպի՛ր և տե՛ս՝ ում է իրականում աջակցում Հայ Ժողովուրդը

Օգոստոսի 12-ին լրանում է արտակարգ դրության հինգերորդ անգամ երկարաձգված ժամկետը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այն ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի: Քանզի Փաշինյան Նիկոլը սարսափած է: Նրան այլևս ելք չի մնացել: Նա գիտի, որ Խաչիկ Ասրյանի համար կարևոր է ապրել արժանապատվորեն, ղեկավարել արդար, ահա՛, քրիստոնյա Առաջնորդը։ Իսկ Խաչիկ Ասրյանի աջակիցների թիվը ժամ առ ժամ ավելանում է:


Փաշինյա՛ն Նիկոլ, եթե այդքան վստահ ես, որ Հայաստանում դեռևս կան, այսպես կոչված, թավշյա հեղափոխության կողմնակիցներ, և, եթե դու այսուհետ ընդունակ ես զանգվածային հավաքներ կազմակերպել, ուրեմն, պահանջո՛ւմ ենք, որպեսզի չերկարաձգես անիմաստ դարձած Արտակարգ դրության ռեժիմը և, զուգահեռ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի կազմակերպելիք հավաքին, կազմակերպես հավաք՝ Հայաստանի ցանկացած քաղաքում և հրապարակում:

Եվ թող Հայ Ժողովուրդն իր մասնակցությամբ ցույց տա, թե ում է իրականում աջակցում, ումից է հիասթափվել և ումից է ուզում շուտափույթ ազատվել:
«Հայոց Արծիվների» կողմից կազմակերպվելիք բազմահազարանոց հավաքն (միտինգը) ընդամենը մեկ օրակարգ-կարգախոս ունի՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին»՝ փրկելով Հայաստանը կործանումից: Փաշինյան Նիկոլը հասկանում է, որ վաղուց կորցրել է իրեն միամտաբար հավատացած և իրեն իշխանության բերած քաղաքացիների վստահությունը, և Փաշինյան Նիկոլի իշխանության քաղաքական միակ հենարանը մնացել է Կորոնովիրուսի պանդեմիան, որի տարածումը կանխելու պատրվակով հայտարարված Արտակարգ դրությունը ցույց էր տվել և տալիս է իր անարդյունավետությունն այդ հարցում, բայց դեռևս արդյունավետ է Փաշինյան Նիկոլի ապազգային իշխանությունը պահպանելու հարցում: Այնպես, որ Նիկոլ, սպասում ենք քեզ, տեսնենք, քանի հոգի կհավաքես՝ Խաչիկ Ասրյանի բազմահազարանոց հավաքին զուգահեռ:
Առաջնորդի թուլությունն անթույլատրելի է, կործանարար, իսկ մեզ՝ հայերիս, պետք է միայն արդար, ազնիվ և ուժեղ առաջնորդ, ինչպես Խաչիկ Ասրյանն է:

loading...

Be the first to comment on "Փաշինյա՛ն Նիկոլ, դե քեզ տեսնենք. չեղարկի՛ր Արտակարգ դրությունը և Խաչիկ Ասրյանին զուգահեռ միտինգ կազմակերպի՛ր և տե՛ս՝ ում է իրականում աջակցում Հայ Ժողովուրդը"

Leave a comment

Your email address will not be published.


*