Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման, ահա՛, Խաչիկ Ասրյանի դավանած հայրենասիրությունը

Վերև՝ Աստված, ներքև՝ Հայաստանս ու ազգս, ահա՛, իմ դավանանքը։ Սա է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի կյանքի պատգամը: Նրա համար հայ ծնվելը առաքելություն է, հայ մնալը վեհություն, հային վայել ապրելը մեծ քաջություն։ Ազգային Քրիստոնյա Կուսակցության առաջնորդի՝ Խաչիկ Ասրյանի համար առաջնային ու կարևոր են եղել և մնում յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի յուրաքանչյուր բնակչի առողջությունը: Այն գերարժեք է և կարևոր՝ քաղաքական ցանկացած ձգտումներից ու զարգացումներից:

Հենց սա է վկայում այն, որ նորանկախ Հայաստանի Հանրապետության ազգային, պետական և քաղաքական դաշտում այս տարիների ընթացքում կուսակցությունն իր հաստատուն քայլերով առաջ է ընթանում և օր օրի հզորանում: Արի, ոգեղեն, անձնվեր, ահա՛, հայոց հաղթանակած զինվորական Խաչիկ Ասրյանի նկարագիրը: Այսօրվա հայ մարդը պետք է առաջնորդվի մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան կառուցելու գաղափարով, ինչի համար էլ պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի: Իսկ այդ քաղաքացին վտահորեն կարող ենք ասել, որ Խաչիկ Ասրյանն է:

Նա այն բացառիկ հայերից է, ով ունի երկու հավատք՝ Աստված և Հայաստան: Այս սկզբունքով է ապրում և արարում: Այս սկզբունքով է սերմանում ապագա սերունդներին սիրով և հավատի զգացումով: Մարդ, ով վստահաբար կարող եմ ասել, կանի ամեն բան՝ հանուն հայոց պետականության զարգացման, ազգային բանակի հզորացման, ազգային քաղաքացիական հասարակության ձևավորման, քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ապահովման:

loading...

Be the first to comment on "Ապրել, գործել, մեռնել հանուն հայոց պետականության անընդհատ հզորացման, ահա՛, Խաչիկ Ասրյանի դավանած հայրենասիրությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*