Պետության համար արել եմ ինձնից կախված ամեն ինչ, արել եմ այն, ինչը ոչ ոք չի արել. Գագիկ Ծառուկյան

«Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամը զգալի ֆինանսական միջոցներ է ուղղում մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանը: Տևական ժամանակ է, որ  հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր բնակավայրերում բազմաթիվ մեծամասշտաբ ծրագրեր են իրականացվում: Հիմնադրամը տարիներ շարունակ բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում նաև Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործներին:

Յուրաքանչյուր տարի շուկայականից անհամեմատ էժան գնով հատկացվող բարձրորակ պարարտանյութը, դեղորայքն ու դիզվառելիքը դարձել են իսկական փրկություն հազարավոր հողագործների համար, իսկ փորձառու մասնագետների անվճար խորհրդատվությունը՝ ճշգրիտ ուղեցույց բազում անորոշ հարցերին: Ընդառաջ գնալով բազմաթիվ գյուղացիների խնդրանքին՝  հիմնադրամը վերջին տարիներին նաև խաղողի այգիների համար անհրաժեշտ բետոնե հենասյուներ է հատկացնում հարյուրավոր խաղողագործների, որոնց միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն

պահպանել խաղողի բերքը, այլև նոր այգիներ հիմնել՝ ավելացնելով գյուղացիների եկամուտն ու հոգալով տարվա ապրուստը: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ընդլայնելով գյուղատնտեսության ոլորտին ուղղվող աջակցությունը, վերջին մի քանի տարիներին զգալի միջոցներ է հատկացրել հանրապետության երկու տասնյակից ավելի համայնքներում հակակարկտային կայաններ տեղադրելու նպատակով: 

Բայց այս տարի արդեն ունենք լուրջ խնդիր: Այ, եթե լսեին Գագիկ Ծառուկյանին, այսօր այս ծայրահեղ վիճակում  չէինք լինի:  Ի՞նչ  է անում պետությունը աշնանացանին նախապատրաստվելու համար։ Համաճարակից հետո բոլոր երկրներում պարենային անվտանգության խնդիր կա: Ինչպես գտնում է Գագիկ Ծառուկյանը, եթե մենք տապալենք աշնանացանը, ուտելու բան մեր երկրում չի  լինելու, ամեն մեկը իր համար է պահելու սննդամթերքը։ 


«Վաղը-մյուս օր գալու է խաղողի մթերման ժամանակը. պետությունը գիտի՞, որ գինու և կոնյակի սպառումը մինչև 60-70 տոկոս անկում ունի։ Մթերող գործարանները ո՛չ փող ունեն, ո՛չ էլ տեղ՝ նոր մթերումների համար։ Իշխանությունը հասկանո՞ւմ է, թե դա ինչ սոցիալական լարվածության է բերելու»,-ասում է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, արել եմ ինձնից կախված ամեն ինչ։ Արել եմ այն, ինչը ոչ ոք չի արել։ Սակայն բազմաթիվ ծրագրեր վերջին երկու տարում կասեցվել են, չեղարկվել կամ մնացել են կիսատ։ 

Այդուհանդերձ, ըստ  պարոն Ծառուկյանի՝ շատ բան կա անելու, շատ-շատ։ Ու ամենակարևորը՝ երբեք չի կարելի պրոբլեմների ծավալից, դժվարություններից վախենալ։ Երբ անելիքդ գիտես, պատկերացնում ես, խնդիր ես դնում, ամենադժվար հարցն էլ կարող ես լուծել

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Gagik Tsarukyan Charitable Foundation directs significant financial resources to the development of our country’s agriculture. For a long time now, many large-scale projects have been implemented in different parts of Armenia with the funding of the fund. The foundation has been providing comprehensive support to the grape growers of Ararat and Armavir regions for many years.

Every year, high-quality fertilizers, medicines and diesel fuel, provided at a much cheaper price than the market, have become a real lifesaver for thousands of farmers, and the free advice of experienced professionals is an accurate guide to many uncertain issues. At the request of many villagers, in recent years the foundation has also provided concrete pillars for vineyards to hundreds of growers, which not only maintain the grape harvest, but also establish new orchards, increasing the villagers’ income and earning a living. Gagik Tsarukyan Charitable Foundation, expanding its support to the agricultural sector, has allocated significant funds in recent years to install anti-hail stations in more than two dozen communities of the country.


But we already have a serious problem this year. If they had listened to Gagik Tsarukyan, we would not be in this extreme situation today. What is the state doing to prepare for the autumn sowing? There is a food security problem in all countries after the epidemic. According to Gagik Tsarukyan, if we overthrow the autumn crop, there will be nothing to eat in our country, everyone will keep the food for himself.
“Tomorrow or the next day the time of grape procurement will come. Does the state know that the consumption of wine and brandy has dropped by 60-70%? Procurement factories have

neither money nor space for new procurement. Does the government understand what kind of social tension it will lead to? ”Says Gagik Tsarukyan, adding,“ I did everything in my power. I did what no one else did. However, many programs have been suspended, canceled or left incomplete in the last two years.
Nevertheless, according to Mr. Tsarukyan, there is a lot to do, a lot. And most importantly, one should never be afraid of the volume of problems, difficulties. When you know what to do, you imagine, you set a problem, you can solve the most difficult problem

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *