Բոլորը շտապում են դեպքի վայր գետնին արնաշաղաղ դի. սարսափած են բոլորը…միայն իմանաք, թե ով է մահացել

տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Գ-ն իր վարած Higer մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Կարինե Մ-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության է հասել Ոստիկանության զորքերի 1032 զորամասի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Թադևոսյանը, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Արտյոմ Ադամյանն ու Տիգրան Ավոյանը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի

պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սավելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որ վրաերթի ենթարկվածը,

վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո օրվա պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի, Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի

(ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 20 երթուղին, տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը, ով դեպքի վայրից փախուստի չի դիմել, նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվեց, որ նա եղել է սթափ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/08/14/1162236/

Be the first to comment on "Բոլորը շտապում են դեպքի վայր գետնին արնաշաղաղ դի. սարսափած են բոլորը…միայն իմանաք, թե ով է մահացել"

Leave a comment

Your email address will not be published.


*