Լավ լուր ՌԴ-ից. Հայտնի է, թե երբ Ռուսաստանը կբացի սահմանը Հայաստանի համար

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից սահմանները կբացի ԱՊՀ որոշ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Տեղեկությունը գրում է ՌԻԱ Նովոստինհղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։ Ասոցիացիան հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները

կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։ Երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, քանի որ նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրորդ՝ արդեն սեպտեմբերին

սկսվելու է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը։ ՌԻԱ Նովոստին գրում է քանի որ վերոնշյալ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութը գնել, դա կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի ամրապնդմանը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը մարտի 27-ից։

From September 1, Russia will open its borders to some CIS countries, including Armenia. The information is written by RIA Novosti, referring to the Association of Tour Operators of

Russia. The association informs that from September 1, Russian airlines will start regular flights to Kazakhstan, Tajikistan, Kyrgyzstan and Armenia. The country’s airlines are going to resume flights to the CIS countries, as firstly, the coronavirus situation in Russia has stabilized, and secondly, the production of the Russian vaccine against COVID-19 will start in September. RIA Novosti writes that since the abov

e-mentioned countries intend to buy the Russian vaccine, it will contribute to the strengthening of humanitarian-business ties with Russia. It should be reminded that Russia has suspended air communication since March 27 due to the coronavirus epidemic.

Be the first to comment on "Լավ լուր ՌԴ-ից. Հայտնի է, թե երբ Ռուսաստանը կբացի սահմանը Հայաստանի համար"

Leave a comment

Your email address will not be published.


*