Խաչիկ Ասրյանը «կոտրեց» Նիկոլի վերջին հույսը

Նիկոլը «тихаря» ընդունեց պարտություն: Մի ժողովրդական լավ ասույթ կա՝ հույսը մահանում է վերջում, սրա մոտ հույսը շուտ մահացավ: Նա հույս ուներ սահմանափակեր հանրահավաքներ անցկացնելու իրավունքը, բայց երկարաձգեց միայն արտակարգ դրությունը: Այսուհետ թույլատրվում է հավաքների և գործադուլների անցկացումը սահմանված կարգով` դիմակ կրելու և 1.5 մետր հեռավորության պահպանմամբ: Եկեք փաստենք, որ Փաշինյան Նիկոլը Խաչիկ Ասրյանի հետ Նյարդերի պատերազմում պարտվեց։ Քանզի, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը նրան մարտահրավեր էր նետել՝ պահանջելով Փաշինյան Նիկոլին արտակարգ դրության ռեժիմից հրաժարվելու և զուգահեռ հանրահավաք անելու: Բայց մեկ բան ակնհայտ է, Նիկոլը «тихаря» ընդունեց պարտություն:


Այո՛, նա թույլատրեց հանրահավաք անցկացնել, հասկանալով, որ Խաչիկ Ասրյանի համար կարևոր պատգամ է. «Ոչ թե սիրված բոլորի կողմից, այլ արդար՝ բոլորի համար. ահա՛ իսկական Առաջնորդը»: Ուստի, Խաչիկ Ասրյանը ունակ է բազմահազարանոց հանրահավաք անցկացնել: Փաշինյան Նիկոլը հասկացավ, որ ինքն այլևս կորցրել է հայ ժողովրդի և հրապարակի աջակցությունը և թաքնվեց ինքնանպատակ դարձած արտակարգ դրության հետևում: Փաշինյա՛ն Նիկոլ, քո պաշտոնավարման ամեն մի օրն աղետ է Հայոց ազգային պետական օրգանիզմի համար. հայ ժողովուրդն այլևս ի զորու չէ հանդուրժելու քո խեղկատակ իշխանության գոյությունը:


Դու արդեն անցել ես բոլոր սահմանները և սկսել ես ծաղրել Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց արժանապատիվ կյանքն ու հզոր Հայաստանի քաղաքացու երազանքը վերափոխելով ամեն օր տուգանված լինելու և կիսաքաղց գոյության սպառնալիքով:
Մոտ է հատուցման պահը, և այն վրա է հասնելու շատ հանկարծակի:
Համաժողովրդական շարժումը հնարավոր չէ կասեցնել ոչ մի արտակարգ դրության երկարաձգմամբ:

Nicole “Tihar” lost. There is a good folk saying: hope dies in the end, in this case hope dies soon. He hoped to limit the right to hold rallies, but only extended the state of emergency. From now on, it is allowed to hold rallies and strikes in accordance with the established procedure, keeping a distance of 1.5 meters while wearing a mask. Let us prove that Nikol Pashinyan lost in the War of Nerves with Khachik Asryan. Because, “Armenian Eagles. United Armenia “


Khachik Asryan, the leader of the party, challenged him, demanding that Nikol Pashinyan renounce the state of emergency and hold a parallel rally. But one thing is clear, Nicole “tihar” lost.
Yes, he allowed to hold a rally, realizing that it was a strong message for Khachik Asryan. “Not loved by all, but just for all. Here is the true Leader. ” Therefore, Khachik Asryan is able to hold a rally of thousands. Nikol Pashinyan realized that he had lost the support of the Armenian people և the square և hid in the state of emergency that had become an end in itself. Pashinyan Nikol, every day of your tenure is a disaster for the Armenian national state organism. The Armenian people can no longer tolerate the existence of your ridiculous government.


You have already crossed all the borders, you have started mocking the citizens of Armenia, transforming their dignified life and the dream of a powerful Armenian citizen into being fined every day, threatening to live half-starved.
The moment of retribution is near, it will come very suddenly.
The people’s movement cannot be stopped by any extension of the state of emergency.

Be the first to comment on "Խաչիկ Ասրյանը «կոտրեց» Նիկոլի վերջին հույսը"

Leave a comment

Your email address will not be published.


*