Իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ

Պարզից էլ պարզ է, որ   իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ։
Միանշանակ ճշմարտացի է պարոն Ծառուկյանը, երբ հայտարարում է, որ Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք, առանց աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից։ Պետք է վախենալ երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից։ Պետք է վախենալ բանկերում տոկոսների պատճառով տուն-տեղ կորցնող հարյուր հազարավոր մադկանցից։ Պետք է վախենալ հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից, տասնյակ հազարներով սնանկացած փոքր և միջին ձեռներեցներից։ Սա իսկապես վախենալու է։ 

«Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող կամուրջ։ 
Այսօր, սիրելի՛ ժողովուրդ, իմ նպատակը իրավիճակը ձեզ շիտակ ներկայացնելն է»,-ասում է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ցանկացած խելոք իշխանություն, որ կանգնած է սոցիալական ճգնաժամի շեմին, ո՛չ թե ժողովրդի համար շոու կկազմակերպեր՝ Ծառուկյանին կալանքի սանկցիա տալու էս ամբողջ ներկայացումները բեմադրելով, այլ էդ նու՛յն ժողովրդի համար կփորձեր վաղվա օրն ապահովել՝ նու՛յն Ծառուկյանի կարողություններն ու կապերն օգտագործելով հանուն մեր պետության զարգացման։ Հիմա ամբողջ աշխարհում ուժերն են հաշվում, չեղած հզորություններ են ստեղծում, իսկ իրենք դրած՝ եղած հզորություններն են քանդում։

Ըստ այն լուրերի, թե պարոն Ծառուկայնը հոռետեսական որակումներ է անում՝  ամեն ինչ այդքան էլ վատ չէ։

Ապա ԲՀԿ առաջնորդն ընդգծում է. «Եթե մի քանի համալսարան ավարտած տնտեսագետները կամ փափուկ աշխատասենյակներում նստած նոր պաշտոնյաները հանգիստ ասում են, որ Հայաստանում կարող է լինել երկնիշ տնտեսական անկում, ապա ես ամեն օր անձամբ շփվում եմ մարդկանց հետ և նրանցից գիտեմ իրականությունը։ Ես գիտեմ, որ երկնիշ տնտեսական անկումը կես միլիոն սոված մարդն է, որը կորցնելու էլ ոչինչ չի ունենալու։ Տուն, տեղ, բիզնես, հող ամեն ինչ կորցրած է լինելու»։

Այնպես, որ հարգելի՛ զրպարտողներ, զուր եք ձեզ կոտորում Ծառուկյանին որակումեր տալով:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

It is very clear that the government is afraid of Tsarukyan, that is why a campaign was launched against him.
Mr. Tsarukyan is definitely truthful when he states that there is no need to be afraid of Tsarukyan, one should be afraid of the hundreds of thousands of people left without a job, without a salary. One should be afraid of a parent who does not have money for food, clothes or medicine. One should be afraid of hundreds of thousands of people who lose their homes due to interest in banks. We should be afraid of those who have lost hope, have no means of subsistence, small and medium-sized entrepreneurs who have gone bankrupt by the tens of thousands. This is really scary.


“Through my political activity, I have often been a bridge of balancing and mitigating the” power “of the broad masses in deep social tension.
“Today, dear people, my goal is to present the situation to you honestly,” says Gagik Tsarukyan, adding that any smart government that is on the verge of a social crisis would not organize a show for the people to sanction Tsarukyan. By staging the performances, he would try to ensure the future for the same people, using the same Tsarukyan’s abilities and connections for the development of our state. Now all over the world they are counting the forces, creating non-existent capacities, and they are destroying the existing capacities.


According to the rumors that Mr. Tsarukyan is making pessimistic qualifications, everything is not so bad.
Then the PAP leader emphasizes. “If economists who have graduated from several universities or new officials sitting in soft offices calmly say that there may be a double-digit economic decline in Armenia, then I personally communicate with people every day, I know the reality from them. I know that the double-digit economic decline is half a million hungry people who will have nothing to lose. Home, place, business, land, everything will be lost. ”
So, dear slanderers, you are slaughtering Tsarukyan in vain.
GREEN PRESS

Be the first to comment on "Իշխանությունը վախենում է Ծառուկյանից և դրա համար է նրա դեմ սկսվել արշավ"

Leave a comment

Your email address will not be published.


*