Գործող ապիկար իշխանությանը չի հետաքրքրում Հայաստանի վաղվա օրը. Խաչիկ Ասրյան

Կառավարությունը մատնված է անգործության, կազմաքանդված են գրեթե բոլոր պետական մարմինները, բայց, դե, ճգնաժամ, իհարկե, չկա…իրենց համար քեֆ, ուրախություն….վերջին երկու տարում Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 1,3 միլիարդ դոլարով, ինչը նշանակում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ակտիվորեն պարտք է վերցրել նաև նախորդ տարի: Գործող ապիկար իշխանությանը չի հետաքրքրում Հայաստանի վաղվա օրը, չի հետաքրքրում Հայաստանի ապագան, չի հետաքրքրում ուրվագծված այն գալիք չարիքը, որ հաջորդ սերունդները ստիպված են լինելու իրենց երկրում ապրել ստրուկի կարգավիճակով, քանի որ իրենց աշխատանքի արդյունքը վայելելու են մեր երկրի պարտատերերը:


Հայաստանի այսօրվա օտարահպատակ իշխանությունն ամբողջապես թաղել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը: Խոստացված ներդրումները, որոնք իբրև թե Հայաստան պետք է հոսեին հեղափոխության հաղթանակից հետո, այդպես էլ մնացին որպես հեքիաթ, կամ հոգեկան հիվանդի զառանցանք: Փաշինյան Նիկոլի իշխանությունն իր ապաշնորհությամբ վանել է անգամ հայաստանաբնակ գործարարներին, և արդեն պարզ է, որ, քանի դեռ նա և իր թիմն իշխանության են, Հայաստանում ոչ միայն ներդրումներ չեն լինելու, այլ գործող ձեռնարկություններն էլ փակվելու են, և երկրում օրեցօր ավելանալու ու գերխնդիր են դառնալու գործազրկությունն ու աղքատությունը, և, որպես դրանց հետևանք, արտագաղթն ու դեպոպուլիզացիան․ ստացվում է, որ նրանց նպատակն էլ հենց այն է, որ ՀԱՅ մարդն այնքան ողորմելի կենսապայմաններում ապրի, որ բացառապես մտածի օրվա հացի խնդիրը լուծելու մասին:


Բայց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը թույլ չի տա ՊԱՏՎԱՆԽՆԴԻՐ հայ ազգին նսեմացնեն, այն էլ Փաշինյան Նիկոլի պես թուրքահպատակը: Ուստի՝ Հայաստանում իրավական և սոցիալական արդարություն հաստատել ցանկացող, ազնիվ ու բարեկեցիկ հասարակություն կառուցելու հավատը չկորցրած Հայորդինե՛ր, ոտքի՛, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հաղթական հավաքին (միտինգին) մասնակցելու համար:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ազգային Քրիստոնյա այն հզոր ուժն է, որը Հայ Ազգի համախմբման միջոցով և Աստծո օրհնությամբ կառաջնորդի Հայ Ժողովրդին: Խաչիկ Ասրյանը նաև վստահեցնում է, որ աղքատությանը համակերպվելն ուղի չէ. միայն կազմակերպված և գիտակցված պայքարի միջոցով կարող եք փոխել ձեր ներկան ու կառուցել արժանապատիվ ապագա:

The government is idle, almost all state bodies are disorganized, but, of course, there is no crisis … fun for them… .In the last two years, Armenia’s foreign debt has increased by $ 1.3 billion, which means that The current government of Armenia actively borrowed it last year. The current apical government does not care about the future of Armenia, does not care about the future of Armenia, does not care about the impending evil that the next generations will have to live in their country as slaves, as the creditors of our country will enjoy the results of their work.


The current foreign government of Armenia has completely buried the prospects of Armenia’s economic development. The promised investments, which were supposed to flow to Armenia after the victory of the revolution, remained a fairy tale or a delusion of the mentally ill. Pashinyan Nikol’s government has ousted even businessmen living in Armenia with its ruthlessness. It is already clear that as long as he and his team are in power, not only will there be no investments in Armenia, but also existing enterprises will be closed. and poverty, որպես as a consequence of them, emigration and depopulation ․ It turns out that their goal is for the Armenian people to live in such miserable living conditions that they think only about solving the problem of daily bread.

But “Armenian Eagles. United Armenia ”party leader Khachik Asryan will not allow a DIGNIFIED Armenian nation to be humiliated, especially a Turkish citizen like Nikol Pashinyan. Therefore, Armenians who want to establish legal and social justice in Armenia, who have not lost the faith to build an honest and prosperous society, stand up with the slogan “LET’S REMOVE Nikol” to be held on September 19 at 17:00 in Freedom Square. to participate in the victory rally (rally)
: “Armenian Eagles. The “United Armenia” party is a powerful national Christian force that will lead the Armenian people with the blessing of God through the unification of the Armenian Nation. Khachik Asryan assures that coping with poverty is not the way. Only through organized և conscious struggle can you change your present and build a dignified future.

Be the first to comment on "Գործող ապիկար իշխանությանը չի հետաքրքրում Հայաստանի վաղվա օրը. Խաչիկ Ասրյան"

Leave a comment

Your email address will not be published.


*