Սենսացիոն մանրամասներ․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փակ հանդիպմանը սկանդալային հայտարարություններ է արել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ եւ, մեզ հասած տեղեկություններով, սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, եւ այդ շրջանակն է հրահրել պատերազմը, եւ պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։

Հիշեցրել է պատերազմի երրորդ օրը, մամուլի ասուլիսում իր անակնկալ հայտարարությունը՝ լրատվամիջոցների ու դավաճանների մասին, երբ «հաթաթա» տվեց, թե շուտով բացահայտելու է իր դեմ հոդվածների պատվիրատուներին եւ պատվեր կատարողներին՝ «իրական դավաճաններին»։ Երեկ էլ ասել է, թե հենց այդ «դավաճաններն» են իրենց պատվիրված հոդվածներով սասանել Արցախի անվտանգության հիմքերը։

Ներկաները պատմում էին, որ խոսել է Փաշինյանի լեքսիկոնով եւ նմանությամբ։ Ասել է՝ «Ստեփանակերտի սրտում» նստած որոշ անձինք են զինվորներին ասել, թե իզուր են կռվում, Նիկոլը ծախել է հողերը, ակնհայտորեն նկատի ունենալով նախկին նախագահներին։ Ներկաները հակադարձել են նրան՝ չհամաձայնելով նրա ասածների հետ։

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, որը մասնակցել է հանդիպմանը, չցանկացավ «փակ հանդիպումից» մանրամասներ ասել։ Հարցրինք՝ դավաճանների մասին խոսե՞լ է։ «Դե, տարբեր թեմաներից է խոսել, այս պահին ճիշտ չէ դրանք հրապարակայնացնելը»։ Մամուլում լուր է հրապարակվել, թե Վիտալի Բալասանյանի թիմից է դավաճանը։

«Դավադիրներն ու դավաճանները նման բան գրողներն են, ովքեր փորձում են ազգի մեջ պառակտում մտցնել»։ Հիշեցրինք, որ Փաշինյանն ինքն է նման գրառում արել։ «Վարչապետն անուն չի տվել, բայց կարծում եմ՝ կլինեն եթե ոչ դավաճաններ, ապա լրտեսներ, բայց առանց փաստերի որեւիցե բան ներկայացնել հանրությանը՝ դա հենց դավադրություն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Hraparak” newspaper writes. “Yesterday, Artsakh President Arayik Harutyunyan met with the representatives of the parliamentary factions and, according to the information we received, made scandalous statements. He said that there is reliable information that a group of traitors worked against the military-political leadership of Artsakh, and that circle provoked the war, and on the battlefield they tried to secure defeat.

He recalled his surprise statement at the press conference on the third day of the war about the media and traitors, when he “promised” that he would soon reveal the “real traitors” who ordered and ordered articles against him. Yesterday he said that it was those “traitors” who shook the foundations of Artsakh’s security with their ordered articles.

Those present said that he spoke with Pashinyan’s lexicon and similarity. He said that some people sitting in the “heart of Stepanakert” told the soldiers that they were fighting in vain, Nikol sold the lands, obviously referring to the former presidents. Those present opposed him, not agreeing with what he said.

Vitaly Balasanyan’s “Justice” faction leader Davit Galstyan, who took part in the meeting, did not want to say details about the “closed meeting”. We asked if he had talked about traitors. “Well, he spoke about different topics, at this moment it is not right to make them public.” The press published a news that the traitor is from Vitaly Balasanyan’s team.

“Conspirators and traitors are writers who try to divide the nation.” We reminded that Pashinyan himself made such a note. “The Prime Minister did not give a name, but I think there will be spies, if not traitors, but to present anything to the public without facts is a conspiracy.”

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *