Շուշին բավականին երկար էին պահում, բայց ինչ-որ պահի ահաբեկիչների և թուրք-ադրբեջանական ուժերի դեմ դադարեցին պայքարել. Սեմյոն Պեգովը՝ Հադրութից Շուշի տանող ճանապարհի վերահսկողության մասին (տեսանյութ)

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ, զինթղթակից Սեմյոն Պեգովը, որն արցախյան պատերազմի գրեթե ողջ ընթացքում իրավիճակը լուսաբանել է առաջնագծից, հյուրընկալվել է Սեմյոն Բաղդասարովի՝ Соловьёв LIVE յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդմանը:

Ռուս լրագրողը ներկայացրել է, թե ինչպես են Արցախի պաշտպանության բանակի զինվորները պայքարել թուրք-ադրբեջանական ուժերի դեմ Հադրութում, Շուշիում և ինչպես են խոչընդոտել նրանց տեղաշարժը Հադրութից Շուշի տանող «Դժոխքի ձորով»:

«Որպես իրավիճակը ներսից տեսած մարդ կարող եմ ասել՝ վստահ եմ, որ հնարավոր էր շարունակել պայքարը Շուշիի համար: Անգամ հայտնի հայտարարության հրապարակումից հետո Շուշիում շարունակում էին մնալ Արցախի ՊԲ-ի որոշակի ստորաբաժանումներ, որոնք և՛ մարտեր էին վարում, և՛ պատրաստ էին պաշտպանել քաղաքը այն խմբավորումներից, որոնք այնտեղ հայտնվել էին «Դժոխքի ձորով»»,- նշել է Պեգովը:

SONY DSC

Լրագրողը հավելել է, որ «Դժոխքի ձորի» հետ կապված մտահղացումն աշխատում էր, և հայկական ուժերը կարողանում էին վերահսկել այդ ճանապարհով առաջ շարժվել փորձող ադրբեջանական ուժերի տեղաշարժը:

«Շուշին իսկապես բավականին երկար էին պահում: Երբ Ադրբեջանը 40 կմ ձգվող նեղ կիրճով իր ստորաբաժանումներն էր փորձում առաջ տանել, հրետանին աշխատում էր նրանց ուղղությամբ, հետախուզությունը ևս վերահսկողության տակ էր պահում այդ գործընթացը: Չգիտես ինչու ինչ-որ պահի, կամ հրաման էր տրվել, կամ տեսադաշտից բաց էին թողել իրավիճակը, գուցե երբ քաղաք կարողացել էին մտնել որոշ խմբեր, սակայն ինչ-որ պահի ահաբեկիչների և թուրք-ադրբեջանական ուժերի դեմ դադարեցին պայքարել: Ինձ համար դա մեծ հարց է, և բարդ է ասել, թե ում մեղավորությամբ է դա տեղի ունեցել»,- մեկնաբանել է լրագրողը:

Վերջինս տեղեկացրել է, որ ադրբեջանցիներին հաջողվել էր դիրք զբաղեցնել քաղաքի մուտքի մոտ, ինչի արդյունքում նրանք կրակ էին բացում քաղաք մտնել փորձող ցանկացած տրանսպորտային միջոցի ուղղությամբ:

«Հնարավոր էր արդյո՞ք մաքրել այդ բոլոր դիպուկահարներին, այո՛ հնարավոր էր, և աշխատանք տարվում էր, այլ հարց է, թե ինչու այդ աշխատանքը կասեցվեց ամենապատասխանատու պահին: Այն պահին ադրբեջանական ուժերի մեծ կուտակումներ Շուշիում չեն եղել»,- հավելել է Պեգովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

The author of the Russian WarGonzo project, military correspondent Semyon Pegov, who covered the situation from the frontline during almost the entire Artsakh war, was hosted by Semyon Baghdasarov on the Solovyv LIVE YouTube channel.

The Russian journalist presented how the soldiers of the Artsakh Defense Army fought against the Turkish-Azerbaijani forces in Hadrut and Shushi, how they hindered their movement through the “Hell Valley” leading from Hadrut to Shushi.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *