3 տեսակի բնական մթերք, որ շատ ավելի արդյունավետ կլինեն փորկապության դեպքում, քան տարատեսակ դեղերը

Առաջարկում ենք մի քանի բնական մթերք, որոնք աշխատում են որպես բնական թուլացնող՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու: Չմոռանաք բուժվելու ընթացքում շատ ջուր խմել:

Ահա լավագույն մթերքները, որոնք կարող եք օգտագործել որպես բնական թուլացնող միջոց.

Կտավատի սերմեր

Կտավատի սերմերը հիանալի բնական թուլացնող միջոց են հանդիսանում: Այս սերմերը նպաստում են մարսողական համակարգի առողջությանը, օգնում են քաշը պահել նորմայի մեջ:

Խառնեք 1-2 ճ.գ. աղացած կտավատի սերմեր՝ 1 բաժակ ջրի, բնական յոգուրտի հետ և խմեք: Ընդունեք բուժիչ հեղուկը օրական 2 անգամ՝ քնելուց առաջ և օրվա ընթացքում:

Գերչակի յուղ

Գերչակի յուղը հայտնի բնական թուլացնող է: Այն ազդում է աղիների վրա՝ նպաստելով փորկապությունների բուժմանը: Այնուամենայնիվ, չափավոր օգտագործեք գերչակի յուղը, քանի որ դրա ճարաշահումը  կարող է վնասել աղիների մկանները, նյարդերն ու հյուսվածքները: 1թ.գ. գերչակի յուղ խառնեք 1 բաժակ նարինջի հյութի հետ: Խմեք դատարկ ստամոքսին:

Հղի, կերակրող կանանց արգելվում է օգտագործել գերչակի յուղ: 

Սալորաչիր

Սալորաչիրը վաղուց է օգտագործվում ժողովրդկական բժշկության մեջ: Սալորաչրի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել փորկապությունից:

Օրական կերեք 6-7 հատ սալորաչիր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *